Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանի և «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոց հասարակական կազմակերպության նախագահ Սամսոն Մուրադյանի կողմից այսօր ստորագրած հուշագրի նպատակն էր համատեղ իրականացնել պատանիների և երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքներ։
Տիգրան Սիմոնյանը և Սամսոն Մուրադյանը քննարկել են նաև կրթամարզական միջոցառումների կազմակերպման և իրականացման համատեքստում համագործակցության շրջանակները։
«Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոց հասարակական կազմակերպության սաները հնարավորություն կունենան մարզվել ինստիտուտում տեղադրված արհեստական ժայռամագլցման պատի վրա, իսկ «Ապագա զինվոր»–ի մասնագետները կօգնեն ՀՖԿՍՊԻ–ի ուսանողներին և աշխատակիցներին մասնակցել (հրաձգային) մարզումների։