Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և Ռուսաստանի Դաշնության Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի (ՍՄՕՀ) ռեկտոր Լև Բելոուսովը ստորագրել են պայմանագիր, որով նախանշված են երկու բուհերի համագործակցությամբ միջազգային սեմինարի կազմակերպչական աշխատանքների իրականացման ուղղությունները։

Ռեկտորները մասնակցել են նաև պայմանագրի շրջանակներում կազմակերպված «Մենեջմենտը և մարկետինգը սպորտում» թեմայով եռօրյա սեմինարի մեկնարկային դասախոսությանը։

Լև Բելոուսովը Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի կողմից ՀՖԿՍՊԻ–ի գրադարանին է փոխանցել օլիմպիզմի և օլիմպիական շարժման վերաբերյալ մասնագիտական գրականություն։