«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ։
Արդյունավետ օգտագործե՛ք ուսանողական տարիներին նոր և մնայուն գիտելիքների ձեռք բերման ձեր հնարավորությունը, կուտակե՛ք մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ձեր հետագա աշխատանքային ուղին ձևավորելու համար։ Հավատացե՛ք, գիտելիքն այն մնայուն հարստությունն է, որի օգնությամբ կարող եք հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։
Վստահ և անվարան քայլե՛ք ձեր ընտրած ճանապարհով, իսկ մեր բուհի փորձառու պրոֆեսորադասախոսական անձնակազմը և հմուտ աշխատակիցները կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած դժվարություն։
Սիրելի՛ ուսանողներ, գիտելիքներով հարուստ երիտասարդությունն է մեր երկրի շարժիչ ուժը, ու հենց ձեր շնորհիվ է իր հզոր ապագան կերտելու Հայաստանի Հանրապետությունը։
Կրկին շնորհավորում եմ և մաղթում՝ երազանքների իրականացում»։
Ռեկտոր՝ Տիգրան Սիմոնյան