ՀՖԿՍՊԻ–ում տեղի ունեցավ բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար նախատեսված «Հոգեկան առողջություն, արդի հիմնախնդիրները բարձրագույն կրթության համակարգում» թեմայով գիտագործնական սեմինար։

Մասնակիցներին ողջունել և հաջող աշխատանք է մաղթել ռեկտոր Տիգրան Սիմոնյանը։ Սեմինարի բանախոսներ՝ ՀՖԿՍՊԻ–ի Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի, Երևանի պետական համալսարանի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի և «Մեփլ-լիփս» հայ-կանադական բժշկական կլինիկայի առաջնակարգ մասնագետները դասախոսություն են կարդացել

 «Հոգեկան առողջության սոցիալ-հոգեբանական մարտահրավերները»,

«Հոգեկարգավորման ընթացակարգի ներդրման անհրաժեշտությունը կրթական գործընթացում»,

«Թմրաբանության արդի հիմնախնդիրները երիտասարդության շրջանում»,

«Հոգեկան խնդիրների վաղ ախտանիշների ճանաչում»,

«Reakor-T հոգեֆիզիոլոգիական սարքավորման կիրառական հնարավորությունները սթրեսի կառավարման գործընթացում» թեմաներով։

Սեմինարի նպատակն էր ինստիտուտի աշխատակիցների մոտ ձևավորել հիմնական հոգեբանական գիտելիքներ ուղղված հոգեկան առողջության պահպանմանը, ուսանողների հետ շփման կարողությունների ձևավորմանը և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Սեմինարը նախաձեռնել և կազմակերպել էր ՀՖԿՍՊԻ–ի Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը։

Սեմինարն իր աշխատանքը կավարտի վաղը։