Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներին «Լեյդի–Զոն» ընկերության մարզասրահներում աշխատելու լավ հնարավորություն է ընձեռվել։

Այս և համագործակցության այլ ուղղությունների վերաբերյալ այսօր հուշագիր են ստորագրել ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնայնը և Լեյդի–Զոնի տնօրեն Անդրանիկ Նավասարդյանը։

Երկու կազմակերպությունների ղեկավարները քննարկել են նաև բուհի ուսանողների վերապատրաստման, աշխատանքային կարիերայի ձևավորման և պրակտիկաների կազմակերպմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերի ընթացքում կազմակերպել հանդիպում ուսանողների հետ, նրանց` Լեյդի–Զոնում աշախատանքային հնարավորություններին և պայմաններին ծանոթացնելու նպատակով։