Հայաստանի Հակադոպինգային գործակալության մասնագետները Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների հետ ներկայացրել են 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերում դոպինգ ստուգման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների և խաղերի կազմկոմիտեի պահանջների հիմնական դրույթները։
Բանախոսները խոսել են Ֆրանկոֆոնիայի խաղերին պատշաճ պատրաստվելու և անցկացնելու համար դոպինգ ստուգման սպաների ուսուցման, հավաստագրման և մասնագիտական փորձ ձեռք բերելու համար մշակված նախագծի մասին, որով նախատեսվում է, որ դոպինգ ստուգման սպաների պատրաստման, վերապատրաստման, հավաստագրման և մասնագիտական փորձ ձեռք բերելու համար, պահանջվում է մինչև խաղերի սկիզբը դոպինգ ստուգում իրականացնող մասնագետները ինքնուրույն իրականացրած լինեն առնվազն 50 մարզիկի թեստավորում և ունենան մոտ 1 տարվա աշխատանքային փորձ։ Այդ նպատակով որպես դոպինգ ստուգման սպաներ վերապատրաստում անցնել ցանկացողների հավաքագրումը մեկնարկել է արդեն 2025 թվականին։
Հանդիպումից հետո վերոհիշյալ նախագծին մասնակցել ցանկացող ուսանողները հնարավորություն ունեցան հայտագրվել Հայաստանի Հակադոպինգային գործակալության մասնագետների հետ վերապատրաստում անցնելու համար։