Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների ատեստավորումն իրականացվելու է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։

Ատեստավորումն իրականացվելու է երկու փուլով՝ «Առարկայական գիտելիքների» և «Ձեռնահասության»։

Առարկայական գիտելիքի վերապատրաստման համար կարող են դիմել այն ուսուցիչները, ովքեր չեն հաղթահարել կամավոր ատեստավորումը և կարիքի գնահատման թեսթի արդյունքում ունեն առարկայական գիտելիքի վերապատրաստման անհրաժեշություն։
Առարկայական գիտելիքների վերապատրաստման համար կարող եք հայտագրվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/WHdpa2YLeSEjcXm3A:

Ձեռնահասության մակարդակին մասնակցելու համար կարող են դիմել այն ուսուցիչները, ովքեր կարիքի գնահատման թեսթի արդյունքում ունեն ձեռնահասության մակարդակի վերապատրաստման անհրաժեշություն։ Այս մակարդակին մասնակցելու համար կարող եք հայտագրվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/ykKi6r4pBGBg77Aw9: