Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ» (Education Exchanges Support Foundation) ազգային գործակալությունը (https://smpf.lrv.lt/en/about-us/) հանդես է եկել երկրի համալսարաններում ուսանելու համար կրթաթոշակներ տրամադրելու վերաբերյալ հայտարարությամբ, որի համաձայն համապատասխան դիմումներ կարող են ներկայացվել՝

լիաժամ մագիստրոսի աստիճանի և ինտեգրված ուսուցման համար՝ մինչև 2 տարի տևողությամբ (560 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար՝ http://studyin.lt/scholarships/full-time-master-degree-studies/ (դիմումների ներկայացում), master.scholarships@smpf.lt (լրացուցիչ հարցեր),

կարճաժամկետ ուսուցման համար՝ 1 կիսամյակ (6 ամիս, 560 եվրո ամսական կրթաթոշակ՝ բակալավրիատ կամ մագիստրատուրա և 1120 եվրո՝ դոկտորանտուրա, ինչպես նաև դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար՝ https://studyin.lt/scholarships/short-term-studies/ (դիմումների ներկայացում, լրացուցիչ հարցեր),

Լիտվայի մասին ընդհանուր դասընթացների համար՝ 1-ից 2 կիսամյակ (առավելագույնը՝ 10 ամիս, 910 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար՝ https://studyin.lt/scholarships/lithuanian-short-term-studies/ (դիմումների ներկայացում, լրացուցիչ հարցեր),

լիտվերենի և լիտվական մշակույթի ամառային դասընթացների համար՝ 1 ամիս (910 եվրո ամսական կրթաթոշակ՝ https://studyin.lt/learn-lithuanian/ (դիմումների ներկայացում, լրացուցիչ հարցեր)։

Լրացուցիչ հարցերի դեպքում կոնտակտային անձի տվյալներն են՝ Վալդա Լյուդավիչիենե (ծրագրի ղեկավար, հեռ.՝ +370 685 74067, էլ․ փոստ․՝ valda.liudaviciene@smpf.lt, state.scholarships@smpf.lt):