Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում էր Ռիբոկ մարզական ակումբի մարդկային ռեսուրսների կառավարման խմբի ներկայացուցիչը, ով հանդիպել է ՀՖԿՍՊԻ–ի Մարզչամանկավարժական ֆակուլտետի 3–րդ կուրսի ուսանողների հետ և ներկայացրել մարզական ակումբում ուսանողների կարիերայի ձևավորման հնարավորությունները։
Ուսանողները ծանոթացել են բուհում ստացած գիտելիքների ներդրման և մարզական ակումբում կազմակերպվող վերապատրաստումների արդյունքում ձեռք վերված մասնագիտական հմտությունների կիրառման շնորհիվ Ռիբոկ մարզական ակումբում կարիերայի ձևավորման հնարովորություններին։
Հանդիպումը կազմակերպվել էր Ռիբոկի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում, որով նախատեսվում է կազմակերպել բուհի ուսանողների պրակտիկաները, մասնագիտական վերապատրաստումները և աշխատանքի անցնելու գործընթացը։