Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր հյուրընկալել ենք «Հայ ֆուտբոլասեր բժիշկների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ քննարկելու սպորտային բժշկության ոլորտում համագործակցության ուղղությունները։

Հանդիպումը տեղի է ունեցել ասոցիացիայի հետ կնքված հուշագրի շրջանակներում և նպատակ ունի հստակեցնելու սպորտային բժշկության զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Քննարկվել են նաև համատեղ իրականացվելիք ծրագրերում և գիտահետազոտական աշխատանքներում բժշկակենսաբանական գիտության ոլորտի առաջադեմ ձեռքբերումների կիրառման հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, մասնագիտական ամբիոնների վարիչներ, դասախոսներ, Հայ ֆուտբոլասեր բժիշկների ասոցիացիայի նախագահ Խաչատուր Բադալյանը, ասոցիացիայի անդամներ։ Ներկաները քննարկել են ֆուտբոլի համատեղ մրցաշարերի կազմակերպման և իրականացման վերաբերյալ մասնագիտական հարցեր, այդ թվում նաև՝ մարզումային, նախապատրաստական և մրցավարական սպասարկմանն առնչվող գործընթացները։