Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Սպորտ ԿԱԲ գիտահետազոտական կենտրոնում արտալսարանային դաս են անցկացնում Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանողները։
Ուսանողները ծանոթացել են ՀՖԿՍՊԻ–ի գիտահետազոտական կենտրոնում առկա հոգեֆիզիոլոգիական, բժշկակենսաբանական, հոգեախտորոշիչ և հոգեկարգավորիչ գործիքային տեխնոլոգիաներին, բացահայտել էքսպերիմենտալ հետազոտության գործնական հիմքը, ինչպես նաև ծանոթացել բուհի Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների հետ։
Միջոցառումն անցկացվել է ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Աննա Ստեփանյանի նախաձեռնությամբ։