Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը յոգայի «Լույս» ստուդիայի հետ համատեղ ՀՖԿՍՊԻ–ում կազմակերպել էր դասընթաց՝ «Հոգեկան առողջություն և մեդիտացիա» թեմայով։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան, ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, դասախոսներ, ուսանողներ։
Դասընթացը վարել են ՀՖԿՍՊԻ–ի մագիստրանտ, յոգայի մասնագետ Սվետլանա Ավագյանը և Հնդկաստանից ժամանած հատուկ հյուր, յոգայի գուրու Ամիտ Ռայնան։
Միջոցառումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան։