Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում դիպլոմների հանձնման արարողություն էր։

Ավարտական դիպլոմներ են ստացել Մագիստրատուրայի (hեռակա) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները։

Մագիստրանտներին շնորհավորել, մասնագիտական և աշխատանքային ձեռքբերումներ են մաղթել ՀՖԿՍՊԻ–ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Հասմիկ Ավագյանը, Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Վարդան Սմբատյանը, Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի դեկան Արտակ Ստեփանյանը։

Բոլոր լուսանկարները այստեղ՝ https://shorturl.at/dU7wj