ՀՖԿՍՊԻ–ի գրադարանում տեղի է ունեցել մ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Չատինյանի և տ․գ․թ․ Լիանա Աբրահամյանի հեղինակած «Սոցիալականացումը սպորտում
և ադապտիվ սպորտում» գրքի շնորհանդեսը։

Հեղինակներն անդրադարձել են անձի, այդ թվում նաև տարբեր տեսակի հաշմանդամների, սոցիալականացման գործընթացի վրա տարբեր գործոնների ազդեցությանը՝ կարևորելով հատկապես սպորտի դերն այդ ասպարեզում։

Միջոցառմանը ներկա էին ուսումնագիտական գծով պրոռեկտոր Հասմիկ Ավագյանը, գիտամեթոդական բաժնի ղեկավար Ֆրունզ Ղազարյանը, ՄՄ և ԱՏՍՏԿ ֆակուլտետների դեկաններ Արտակ Ստեփանյանը և Վարդան Սմբատյանը, դասախոսներ, ուսանողներ։