Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում գործում է «Էրազմուս+»–ի SIN-NEC (Կայունություն և միջազգայնացման կարողությունների զարգացում՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում) ծրագրի ֆինանսավորմամբ արդիականացված լսարան:
Ժամանակակից սարքավորումներով՝ տեսախցիկ (Logitech Meetup conferencecam), պրոյեկտոր (Epson EB-FH52), նոթբուք (HP ProBook 450 G10), հագեցված լսարանը նպաստելու է բուհի միջազգայնացմանը և ուսանողների վիրտուալ փոխանակումներին (Virtual exchanges):
Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի հունվար ամսին։