ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը փետրվարի 21-ից 22-ը Սոչիում մասնակցել է «Սպորտային իրադարձություններ. սոցիալական էֆեկտների գեներացումը» թեմայով միջազգային կոնֆերանսին։

Միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանի միջազգային Օլիմպիական համալսարանում: Կոնֆերանսում ռեկտոր Տիգրան Սիմոյանը հանդես է եկել «Սպորտի և զբոսաշրջության նորարարական զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով զեկույցով և ներկայացրել մեր երկրում սպորտային զբոսաշրջության ոլորտում կիրառվող նորարարական ծրագրերն ու հեռանկարային զարգացման ուղղությունները։