Հայաստանի հակադոպինգային գործակալության (ՀՀԳ) տնօրեն Դավիթ Մոսինյանը, փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը, թեստավորման բաժնի ղեկավար Անժելա Սահակյանը երկօրյա սեմինար անցկացրեցին ՀՖԿՍՊԻ–ի ուսանողների և երիտասարդ դասախոսների համար։

Ապագա մարզական լրագրողներին Արեգ Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտի վերջին նորությունները, 2025 թվականին արգելված նյութերը և մեթոդները և խոսել՝ հակադոպինգային կանոնների խախտումների պատշաճ ներկայացման կարևորության մասին։

Սեմինարի 2–րդ մասը վերաբերել է սննդային հավելումներին, ինչպես նաև մարզիկների կողմից հակադոպինգային կանոնների խախտումների կանխարգելման գործում մարզիչների դերի կարևորության մասին։ Մասնակիցների համար դասախոսությամբ հանդես են եկել նաև ՀՀԳ տնօրեն Դավիթ Մոսինյանը և թեստավորման բաժնի ղեկավար Անժելա Սահակյանը։

Դասընթացավարները պատասխանել են սեմինարի մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

Բոլոր լուսանկարները այստեղ՝ https://shorturl.at/PD5aH