Միջազգային օլիմպիական ակադեմիայի (ՄՕԱ) կողմից կանցկացվի երիտասարդ մասնակիցների 65-րդ միջազգային նստաշրջանը։ Նստաշրջանը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 7-ից 19-ը Հունաստանի Հին Օլիմպիա քաղաքում։

Մասնակիցների հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի մարտ 28–ն է, զեկույցների ընդունման վերջնաժամկետը՝ ապրիլի 18–ը։

Միջոցառումների ծրագրի շրջանակներում կանցվկացվեն սեմինարներ՝

ասպիրանտների համար – սեպտեմբերի 22–ից հոկտեմբերի 11–ը, դիմելու վերջնաժամկետը ապրիլի  15-ն է, զեկույցների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 25–ը։

դասախոսների համար – հուլիսի 6–ից 11-ը, հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30–ն է։ Գլխավոր թեման է «Սպորտի ապագան», հատուկ թեման՝ «Կիբեռսպորտը օլիմպիական մշակույթի շրջանակներում»։

Միջոցառումների մասնակցության  համար ՄՕԱ-ի որևէ լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, հունարեն) իմացությունը պարտադիր է:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ ՄՕԱ –ի պաշտոնական կայքում՝ https://www.ioa.org.gr/portal/activities, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ ՀՖԿՍՊԻ–ի Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժին, հեռախոս 010 55 33 10 (122)։