ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի (ՀՎՖ) գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը հուշագիր են ստորագրել հետագա համագործակցության վերաբերյալ։

Հուշագրի դրույթների համաձայն ՀՎՖ–ն աջակցելու է «Վոլեյբոլ» մասնագիտությամբ սովորող ուսանողների գործնական պարապմունքների կազմակերպման նպատակով ինստիտուտի վոլեյբոլի մարզասրահը ապահովել մասնագիտական մարզագույքով։

Կողմերը համագործակցելու  են նաև ուսանողների պրակտիկ հետազոտությունների իրականացման, բուհի շրջանավարտների մասնագիտական գիտելիքների կիրառման հնարավորության, ինչպես նաև ՀՎՖ–ի և Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող սեմինարներին բուհի դասախոսների մասնակցության ապահովման ուղղություններով։