ՀՖԿՍՊԻ–ի արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը և ՄՀԶԾ բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը Ավստրիայի Վիլլախ քաղաքի Կարինթիայի կիրառական գիտությունների համալսարանում (Carinthia University of Applied Sciences) մասնակցում են «Erasmus+»–ի SIN-NEC ծրագրի ղեկավարների նիստին, որտեղ ամփոփվում են անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:

Ծրագրի մասնակից համալսարանների Վիլլախում վերապատրաստում անցած մասնագետները (դասախոսները) 2025 թվականի գարնանային կիսամյակի համար մշակելու են պիլոտային ուսումնական պլան՝ նախատեսված տվյալ բուհի առնվազն 15 արտասահմանցի (միջազգային) ուսանողի համար:

SIN-NEC ծրագրի ավարտական ամփոփիչ հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ Եվրասիա միջազգային համալսարանում, 2026 թվականի դեկտեմբեր ամսին: