Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Նոր տարվա մեկնարկն ազդարարում է նոր նպատակների, նոր ծրագրերի և երազանքների իրականացման սկիզբը։

Տարեվերջին ընդունված է ամփոփել անցնող տարին և նախանշել գալիք տարվա ծրագրերն ու ակնկալիքները: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն իր գործունեության այս փուլում հաճախ է առերեսվում վճռական և սկզբունքային լուծումներ պահանջող մարտահրավերների։ Մեր բուհի արհեստավարժ թիմը լի է վճռականությամբ՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները և առաջ շարժվել դեպի նոր և հավակնոտ նպատակների իրականացում։

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում առողջություն, աշխատանքային ու անձնական ձեռքբերումներ և որ ամենակարևորն է՝ համերաշխ և խաղաղ ընտանիք:

Թող 2025 թվականը խաղաղության, կայունության և նպատակների իրականացման տարի լինի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: