ՀՖԿՍՊԻ–ի Ֆիզիկական դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Աննա Կովալյովան հաջողությամբ պաշտպանեց իր «Շարժումների պլաստիկա․ դրսևորման առանձնահատկությունները և կատարելագործման մեթոդիկան ֆիզիկական դաստիարակության գործընթացում» (ԺԳ․00․02 – Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա և սպորտ) թեմայով թեկնածուական ատենախոսությունը։

Աննա Կովալյովայի գիտական ղեկավարը մ․գ․դ․, պրոֆեսոր Ելենա Հակոբյանն է։

Պաշտպանությունը տեղի ունեցավ ՀՖԿՍՊԻ–ում գործող 065 մասնագիտական խորհրդում։ Խորհուրդը միջնորդելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին՝ Աննա Կովալյովային մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական կոչում շնորհելու համար։