Դեկտեմբերի 26-ից ՀՖԿՍՊԻ «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնում իրականացվում է «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզիկների ֆունկցիոնալ գնահատում։
Գնահատման նպատակն է մրցաշարային դադարի ժամանակահատվածում ուսումնասիրել մարզիկների աշխատունակության, դիմացկունության, սրտային և սպիրոէրգոմետրիկ ֆունկցիոնալ ցուցանիշները, ինչպես նաև մարմնակազմության տվյալները, սթրեսակայունությունը և էլեկտրոնային հարթակի միջոցով տարբեր դիրքերում գրանցվող հավասարակշռություն պահպանելու կարողությունը։
Մարզիչներին և ակումբի բժշկական անձնակազմին ներկայացվելու են յուրաքանչյուր մարզիկի համար կազմված անհատական հաշվետվություններ։