ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և «Սպիտակ» փրկարար կենտրոն բարեգործական ՀԿ–ի նախագահ Աշոտ Տիրացույանը ստորագրել են հուշագիր՝ սերտացնելով համագործակցությունը «Փրկարարական գործ» մասնագիտական կրթական ծրագրի շրջանակներում։

Հուշագրի դրույթներով նախատեսվում է ընդլայնել երկկողմ համագործակցությունը «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների ինչպես գործնական դասերը կազմակերպելու, այնպես էլ մասնագիտոկան հմտությունների կատարելագործման ուղղությամբ։

Կողմերը կարևորել են նաև «Փրկարարական գործ» մասնագիտության մարդասիրական բաղադրիչի կիրառման անհրաժեշտությունը տվյալ կրթական ծրագրի շրջանակներում և շեշտել ազգաբնակչության շրջանում «Փրկարարական գործ» մասնագիտության նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։