ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հ․գ․թ․ Հարություն Բաբայանը մասնակցել են դեկտեմբերի 17-ից 18-ը Ղազախստանի Ալմատի քաղաքում կայացած Ղազախստանի Սպորտի և տուրիզմի ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված «Օլիմպիական սպորտ և սպորտը բոլորի համար» 28–րդ միջազգային գիտական կոնգրեսին։
Մեր պատվիրակության անդամները մասնակցել են նաև Ղազախստանի Սպորտի և տուրիզմի ակադեմիայի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որի ընթացքում ելույթ է ունեցել ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը, շնորհավորել սպորտային կրթության և գիտության ոլորտում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար։
Գիտական կոնգրեսի լիագումար նիստում «Հավակնության աստիճանը, որպես բարձրակարգ որակավորման ծանրորդների մրցակցային բարձր արդյունքի ցուցադրման հոգեկան պատրաստականության անձնային ցուցանիշ» թեմայով զեկույցով հանդես է եկել պրոֆեսոր Բաբայանը։