Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և Արհեստակցական միության նախագահ Գայանե Հակոբյանը ստորագրել են Կոլեկտիվ պայմանագիր, որով Արհեստակցական միության նախագահը հանդես է գալիս որպես աշխատողների ներկայացուցիչ և համաձայն պայմանագրի դրույթների պաշտպանելու է աշխատողների աշխատանքային, մասնագիտական, սոցիալական իրավունքներն ու շահերը։
Կոլեկտիվ պայմանագրով սահմանվում են նաև աշխատողների աշխատանքային պայմանների, վարձատրության, աշխատանքային և այլ իրավահարաբերությունների վերաբերյալ դրույթները։