2024 թվականի դեկտեմբերի 27–ին ՀՖԿՍՊԻ–ում գործող ԲԿԳԿ 065 մասնագիտական խորհրդում տեղի կունենա Ֆիզիկական դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Աննա Կովալյովայի «Շարժումների պլաստիկա․ դրսևորման առանձնահատկությունները և կատարելագործման մեթոդիկան ֆիզիկական դաստիարակության գործընթացում» (ԺԳ․00․02 – Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա և սպորտ)) թեմայով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։
Աննա Կովալյովայի գիտական ղեկավարը մ․գ․դ․, պրոֆեսոր Ելենա Հակոբյանն է։
Պաշտպանությունը տեղի կունենա ՀՖԿՍՊԻ–ի Ալբերտ Մնացականյանի անվան (203) լսարանում, ժամը 14․00–ին։
Թեմայի սեղմագրին կարող եք ծանոթանալ այստեղ։