Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Սպորտի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների հետ այսօր հանդիպել և իր գիտելիքներով կիսվել է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանում սպորտի կառավարման լավագույն մասնագետներից (top manager) մեկը՝ Վլադիմիր Հովհաննիսյանը։

Նա խոսել է սպորտի կառավարման առանձնահատկությունների և կիրառվող գործիքակազմի մասին։ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրել է սպորտի կառավարման հաջող փորձերը (case), վերլուծելով՝ նման նախագծերի իրականացման փուլերը, դրանց արդյունավետության գնահատման մեխանիզմները։

Բանախոսը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։