Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի է ունեցել «Ուժի և գիտության» խաչմերուկում խորագրով միջոցառում։
Մասնակիցներին ողջունել է ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և հակիրճ ներկայացրել սպորտային գիտության ոլորտում ՀՖԿՍՊԻ–ի ձեռքբերումները, որոնք մասամբ ներկայացված էին նաև բուհի նախասրահում տեղադրված մասնագիտական ամբիոնների տաղավարներում։
Մասնակիցները ծանոթացել են «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնում անցկացվող հետազոտական աշխատանքներին և կենտրոնի գիտահետազոտական հնարավորություններին։
Գիտության օրն ավարտվել է սպորտային գիտության բացառիկ մասնագետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզ Ղազարյանի դասախոսությամբ՝ նվիրված սպորտային մանկավարժության և գիտության ձեռքբերումներին։
Բոլոր լուսանկարները այստեղ՝ https://shorturl.at/08Tz8