Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և Reebok սպորտային ակումբի ներկայացուցիչ Արտակ Վարդանյանն այսօր հուշագիր են ստորագրել հետագա համագործակցության վերաբերյալ։

Համագործակցության հիմնական ուղղություններն են՝ ՀՖԿՍՊԻ–ի ուսանողների պրակտիկաների, ուսանողների և շրջանավարտների վերապատրաստումների և աշխատանքի տեղավորման կազմակերպումը, ինչպես նաև լրացուցիչ և շարունակական մասնագիտական կրթական ծրագրերի համատեղ իրականացումը։

Կողմերը քննարկել են ՀՖԿՍՊԻ–ի «Ֆիթնես» մասնագիտությամբ բակալավրի ուսանողների պրակտիկան արդեն այս տարի Reebok սպորտային ակումբում կազմակերպելու հնարավությունները։

Մասնագիտական պրակտիկա անցնելուց և սպորտային ակումբում վերապատրաստվելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան նաև աշխատանքի անցնել Reebok–ում։