ՀՖԿՍՊԻ–ի «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի մասնագետներն իրականացնում են լողի Հայաստանի ֆեդերացիայի առաջատար մարզիկների ֆունկցիոնալ գնահատում։

Գնահատման նպատակն է առաջիկա մրցաշարին ընդառաջ ուսումնասիրել մարզիկների կարդիոռեսպիրատոր ֆունկցիոնալ ցուցանիշները, ինչպես նաև ներկա փուլում ուսումնասիրել նրանց մարմնակազմության տվյալները։ Մարզիկների գնահատման գործընթացում կիրառվում են նաև հատուկ օրթոպեդիկ թեստեր, որոնց նպատակն է հայտնաբերել ուսագոտու շրջանում առկա խնդիրները։

Հետազոտությունից հետո ներկայացվում է յուրաքանչյուր մարզիկի համար հատուկ կազմված հաշվետվություն, իսկ եթե լողորդի մոտ առկա է խնդիր ուսագոտու շրջանում, ապա կազմվում է անհատական վերականգնողական և կանխարգելիչ վարժությունների ծրագիր։

Առաջիկա մրցաշարից հետո «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնում կիրականացվի լողորդների կրկնակի գնահատում և ստացված արդյունքների համեմատական վերլուծություն։