ՀՖԿՍՊԻ-ի Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը նախաձեռնել է բուհի պրոֆեսորադասախոսական և վարչատնտեսական անձնակազմի, դասախոս-մարզիչների, պատերազմի մասնակից ուսանողների, բարձրակարգ մարզիկ-ուսանողների շրջանում իրականացնել, հոգեբանամանկավարժական աջակցության և հոգեբանական անհատական խորհրդատվություն:

Ծրագրի նպատակն է ապահովել ինստիտուտի աշխատակիցների և ուսանողների հոգեկան առողջությունն ու մասնագիտական գործունեության արդյունավետությունը։
          • անձնային աճի, կարիերայի, ինքնազարգացման կառուցում, մասնագիտական կողմնորոշման խնդիրների լուծում,
          • ինքնագնահատականի, անվստահության, թերարժեքության բարդույթների կարգավորում,
          • անբարենպաստ հոգեկան վիճակների կանոնավորում և կանխարգելում,
          • միջանձնային փոխհարաբերությունների կարգավորում,
          • ներխմբային, ընտանեկան կոնֆլիկտների շտկում,
          • մարզչական, մանկավարժական գործունեության արդյունավետության բարձրացում,
          • մարզիկ-ուսանողների հոգեբանական սպասարկման գործընթացի ապահովում։

Իրականացվելու է՝
          • Անհատական խորհրդատվություն,
          • թրեյնինգներ, սեմինարներ,
          • անհատական և խմբային սուպերվիզիաներ,
          • հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ հոգեբանամանկավարժական խորհրդատվության կազմակերպում։

Ծրագիրն իրականացվելու է անվճար հիմունքներով, մասնակցության գաղտնիությունը երաշխավորվում է։

Գրանցվել կարելի է հետևյալ հումով` https://mail.google.com/mail/u/0/?tab=rm&ogbl#inbox/FMfcgzQXJtDPVhPLvlGGZpWJLMpgVgKk?compose=new