ՀՖԿՍՊԻ–ի գործընկեր Ամերիաբանկի ներկայացուցիչները բուհի ուսանողներին այսօր ներկայացրել են բանկի կողմից անցկացվող «Իմ Հայաստան, իմ ապագա» նախագիծը։

Մասնակցելով նախագծին Ամերիաբանկի քարտապան հանդիսացող ուսանողները հնարավորություն են ունենալու դառնալ՝

160 կրթաթոշակ ստացող ուսանողներից մեկը

բանկի կողմից ֆինանսավորվող (ընդհանուր 10 մլն ՀՀ դրամ) 3 ուսանողական նախագծերի համար տրամադրվող դրամաշնորհի արժանացած հեղինակներից մեկը

բանկի աջակցությամբ միջազգային հեղինակավոր /թոփ/ բուհերից մեկն ընդունվելու հնարավորություն ստացող 10 ուսանողներից մեկը։

Բուհի նախասրահում տեղադրված տաղավարի մոտ ուսանողները լրացնում էին համապատասխան հայտ բանկի կողմից անվճար տարամադրվող VISA Student քարտ ձեռք բերելու համար, ինչը հնարավորություն է տալու նրանց մասնակցել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթ–նախագծին։

Ամերիաբանկի հատուկ տաղավարը ՀՖԿՍՊԻ–ի նախասրահում գործելու է ևս մի քանի օր։