Ավարտվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Րիզոլվ Ակադեմիայի կողմից համատեղ կազմակերպված «Սպորտային իրավունք և միջազգային կառավարում» դասընթացը։
Դասընթացների վերաբերյալ ստուգարք հանձնելուց հետո բոլոր մասնակիցներն արժանացել են հավաստագրերի։ Հավաստագրերը հանձնել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և Րիզոլվ Ակադեմիայի տնօրեն Տաթևիկ Կարապետյանը։
Դասընթացները վարելու համար հրավիրվել էին ոլորտի (միջազգային և տեղական) հմուտ մասնագետներ և փորձագետներ։
Անի Գալստյանը խոսել է սպորտային իրավունքի մասին՝ անդրադառնալով դրա նշանակությանը և կիրառման հիմնական սկզբունքներին: Նա նաև ներկայացրել է սպորտային կառավարման կառուցվածքները, իրավական կարգավորման գործընթացները և միջազգային մակարդակում դրանց կիրառման ուղղությունները։
Տաթևիկ Կարապետյանը, ով Դուբայի միջազգային արբիտրաժային կենտրոնի արբիտր է, մանրամասնորեն ներկայացրել է պայմանագրերի առանձնահատկությունները և արդյունավետ բանակցությունների ռազմավարությունները՝ սպորտի համատեքստում։
Հրաչյա Ղամբարյանի դասախոսության թեման վերաբերել է սպորտային գործակալի ինստիտուտին, գործակալների հիմնական գործառույթներին և նրանց ազդեցությանը մարզիկների կարիերայի կառավարման վրա։
Անի Դավթյանը ներկայացրել է մտավոր սեփականության իրավունքները սպորտային արդյունաբերության համատեքստում:
Մարիամ Այվազյանը, անդրադարձել է սպորտային իրավունքի և մեդիայի միջև փոխկապակցվածությանը, ներկայացնելով մեդիայի ազդեցությունը սպորտային արդյունաբերության եկամուտների և հանրային ընկալման վրա: Դասախոսության ընթացքում քննարկվել է սպորտային ակումբների և մարզիկների կողմից սոցիալական մեդիայի օգտագործման առավելություններն ու ռիսկերը:
Միջազգային Առևտրային Պալատի (ICC) հայաստանյան կոմիտեի հիմնադիր Րաֆֆի Սեմերջյանը խոսել է կառավարման տեխնիկաների և հմտությունների մասին։
Արամ Աղաբաբյանը ներկայացրել է ապագայի միտումներն ու տեխնոլոգիաների զարգացումը, անդրադառնալով նաև այն հնարավորություններին և մարտահրավերներին, որոնք առաջանում են AI-ի և eSports-ի ակտիվ ներմուծումը սպորտի ոլորտում։
Միջազգային առևտրային պալատի Հայաստանի գրասնեյակի հիմնադիր, Լոզանի արբիտրաժային դատարանի արբիտր Ժիրայր Հաբիբյանը ներկայացրել է Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանի վեճերի լուծման ընդդատությունը, կանոնները, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալի կազմման ընթացակարգը։
Դասընթացների վերաբերյալ ստուգարք հանձնելուց հետո բոլոր մասնակիցներն արժանացել են հավաստագրերի։ Հավաստագրերը հանձնել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և Րիզոլվ Ակադեմիայի տնօրեն Տաթևիկ Կարապետյանը։
Բոլոր լուսանկարները այստեղ՝ https://shorturl.at/5OKcG