ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը շնորհակալագրեր է հանձնել բուհի ուսանողական խորհրդի անդամներին՝ 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ներբուհական քննությունների կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար։

Պարոն Սիմոնյանն անձամբ է շնորհակալություն հայտնել ուսանողներին և նշել, որ վերջիններս իրենց անձնական օրինակով դիմորդներին և նոր ընդունվող ուսանողներին ներկայացրել են բուհի նկատմամբ ուսանողների հոգածությունը և պատասխանատու վերաբերմունքը, «Սա մեր ինստիտուտի լավագույն ավանդույթներից թերևս ամենակարևորն է»,– շեշտել է Տիգրան Սիմոնյանը։

Բոլոր լուսանկարները այստեղ՝ https://shorturl.at/VeIvr