Այսօր ՀՖԿՍՊԻ–ի գրադարանում հանդիսավորությամբ բացվել է բուհի վաստակաշատ դասախոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր երջանկահիշատակ Մարինա Աղաջանյանին նվիրված հատուկ անկյուն, որտեղ տեղ են գտել սպորտային բժշկության վերաբերյալ տիկին Աղաջանյանի անձնական գրքերը։
Մասնագիտական գրականությունը բուհին են տրամադրել Մարինա Աղաջանյանի ընտանիքի անդամները։ Միջոցառման նախաձեռնությունը ՀՖԿՍՊԻ–ի Բժշկակենսաբանական ամբիոնինն էր։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՖԿՍՊԻ–ի արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Հասմիկ Ավագյանը, ԱՏՍՏԿ ֆակուլտետի դեկան Արտակ Ստեփանյանը, Բժշկակենսաբանական ամբիոնի վարիչ Կարինե Ղուլյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գործընկերներ, ուսանողներ, տիկին Աղաջանյանի ընտանիքի անդամներ։
Ներկաները նշել են Մարինա Աղաջանյանի երկար տարիների վաստակը, պատմել հիշողություններ նրա աշխատանքային գործունեությունից և շնորհակալություն հայտնել ընտանիքի անդամներին՝ բուհի գրադարանային ֆոնդը մասնագիտական հարուստ գրականությամբ համալրելու համար։