ՀՖԿՍՊԻ–ի Ալբերտ Մնացականյանի անվան լսարանում տեղի է ունեցել «Գիտությունը սպորտում, արդի հիմնախնդիրները» ամենամյա գիտաժողովը։
Բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը, ով իր խոսքում կարևորել է բուհի գործունեության գիտահետազոտական բաղադրիչը և հաջող աշխատանք մաղթել գիտաժողովի մասնակիցներին։
Գիտաժողովում համանախագահել են Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի դեկան Արտակ Ստեփանյանը և Փրկարարական գործի և սպորտային տուրիզմի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը։
Գիտաժողովում «Սպորտային հոգեբանի գործունեության արդյունավետության արդի պահանջները» թեմայով զեկույց են ներկայացրել Սպորտի մանկարվարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Վարդան Գեղամյանը և նույն ամբիոնի մագիստրանտ Մերի Դավթյանը։
Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Թադևոս Սոֆյանը, համահեղինակներ Անդրանիկ Վարդանյանը և Արմինե Տեր–Գրիգորյանը ներկայացրել են «Հոգեկարգավորման մեթոդների ներդրման տեխնոլոգիան արևելյան մարտարվեստում» թեման։
Բժշկակենսաբանական գիտությունների դասախոսներ Նարինե Քսաջիկյանի, Մարինա Ասատրյանի և Մարգարիտա Սարգսյանի զեկույցի թեման էր՝ «Ֆիզիկական բեռնվածության ազդեցությունը ուսանողների հեմոդինամիկ ցուցանիշների վրա»։
Ֆիզիկական վերականգնման ամբիոնի դասախոս Վարդան Աբովյանը, Բժշկակենսաբանական ամբիոնի վարիչ Կարինե Ղուլյանը և նույն ամբիոնի դասախոս Նազելի Զաքարյանը ներկայացրել են «Տեղեկատվական աղբյուրների օգտագործման հաճախականությունն ուսանողների շրջանում՝ covid-19-ի համավարակի ընթացքում» թեման։
Ցիկլիկ մարզաձևերի դասախոս Արմեն Հակոբյանի զեկույցի թեման էր՝ «Լողորդների ֆիզիկական աշխատունակության վերականգնման առանձնահատկությունները» , իսկ Ֆիզիկական դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Աննա Կովալյովայի զեկույցի թեման՝ «Особенности проявления пластики движений у студентов с различным уровнем двигательной подготовленности»։
Գիտաժողովի աշխատանքն ավարտվել է համանախագահների հաշվետվությամբ և ՀՖԿՍՊԻ–ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Հասմիկ Ավագյանի ամփոփիչ ելույթով։