Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի (ՀՖԿՍՊԻ) ժ/պ Տիգրան Սիմոնյանը և «Ֆասթր Ֆրսթ Էյդ» (Faster First Aid) ընկերության տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը հուշագիր են ստորագրել հետագա համագործակցության վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են երկկողմ համագործակցությամբ բուհում կազմակերպել առաջին օգնության դասընթացներ, մասնագիտական վարժանքներ և գործնական դասեր։ Իրազեկման և վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն նաև Ֆիզիկական վերականգնման ամբիոնի դասախոսների համար։