Հեռակա ուսուցման համակարգից դուրս մնացած կամ իրենց դիմումի համաձայն ուսումը թողած ՀՖԿՍՊԻ–ի նախկին ուսանողները 2024-2025 ուսումնական տարվա 1–ին կիսամյակում իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար կարող են հոկտեմբերի 14–ից մինչև 31–ը մոտենալ Բակալավրի բաժին և դիմում ներկայացնել։

Վերականգնման դիմումները հավաքագրելուց հետո բաժնի մասնագետները դիմումատուներին կտեղեկացնեն հետագա գործընթացների մասին։