Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր «Առողջ ընտանիք» միջազգային ֆորումը։

Ֆորումի նպատակն է հնարավորություն ստեղծել մտավոր հաշման­դա­մու­թյուն ունեցող անձանց ծնողների և խնամակալների համար՝ համագործակցելու առողջապահության ոլորտի մասնագետների, համայնքի ղեկավարների և սոցիալական ծառա­յությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նոր ընտանիք­­ներին ծանոթացնում է Հատուկ օլիմպիադաների գաղափարներին և այդ շարժման ծառայություններին։

Ֆորումի ընթացքում քննարկված թեմաներն են՝ «Շաքարախտի կանխարգելում և բուժում», «Առողջ ապրելակերպ և շարժողական ակտիվություն», «Ընտանիքի սոցիալական ներառում»։