ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը Սոչիում մասնակցել են Ռուսաստանի Միջազգային օլիմպիական համալսարանի 2024-25 ուսումնական տարվա մեկնարկի առիթով կազմակերպված միջոցառումներին։

Տիգրան Սիմոնյանը ելույթ է ունեցել նոր ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողության ժամանակ, բոլոր ուսանողներին մաղթելով գիտելիքներով հարուստ ուսումնական տարի։ Նա հույս է հայտնել, որ երկու բուհերի համագործակցությունը լինելու է շատ արդյունավետ և նպաստելու է մարզական գիտության զարգացմանը։

Այցի շրջանակներում նաև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվելու են ուսանողների և դասախոսների փոխանակում, համատեղ հետազոտական և գիտագործնական նախագծեր, ինչպես նաև կազմակերպվելու են ուսանողական պրակտիկաներ, գիտական կոնֆերանսներ և սեմինարներ։

Տեսանյութ՝ https://disk.yandex.ru/i/K2G3P_mRTrBs1w