ՀՖԿՍՊԻ–ում հյուրընկալել էինք «Դասավանդի՛ր, Հայաստան»–ի ներկայացուցիչներին, ովքեր հանդիպմանը մասնակցող ուսանողներին ներկայացրել են «Դասավանդի՛ր, Հայաստան»–ի առաջնորդության զարգացման ծրագիրը։
Բանախոսները նշել են, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»–ը հնարավորություն է տալիս ծրագրի շրջանավարտ–դեսպաններին (ծրագրի մասնակիցներին) դառնալ առաջնորդներ` կրթության գերազանցության, սոցիալական նորարարության և հանրային կառավարման ոլորտներում։
Հանդիպմանը մասնակցել են ՀՖԿՍՊԻ–ի տարբեր կուրսի ուսանողներ, որոնք ծրագրին ծանոթանալուց հետո նաև մասնակցել են բանախոսների կողմից կազմակերպված ինտերակտիվ խաղին։