ՀՖԿՍՊԻ–ում տեղի ունեցավ «Եթե իրազեկ ես, ուրեմն պաշտպանված ես» տեղեկատվական հանդիպում–սեմինարն՝ ուղղված երիտասարդների շրջանում թրաֆիքինգի ռիսկերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը։
Սեմինարավարը խոսել է թրաֆիքինգի վտանգների, դրանց առանձնահատկությունների, թրաֆիքինգից խուսափելու հնարավորությունների, այդ հանցագործության դեմ ՀՀ օրենսդրական դաշտում առկա իրավական փաստաթղթերի մասին։
Հանդիպմանը մասնակցել են ոչ միայն ՀՖԿՍՊԻ–ի, այլ նաև բուհի «Սպորտուս» հենակետային քոլեջի ավարտական կուրսի ուսանողները։
Թրաֆիքինգի ռիսկերի վերաբերյալ իրազեկման ծրագիրն իրականացնում է «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման Հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։