ՀՖԿՍՊԻ–ի 4–րդ կուրսի ուսանողների համար տեղեկատվական հանդիպում էր կազմակերպվել «Reebok Sports Club Armenia» սպորտային ակումբի անձնակազմի հավաքագրման թիմի՝ Actual HR Partner ընկերության կողմից։

Actual HR Partner–ի տնօրեն Լաուրա Վիրաբյանը ներկայացրել է «Reebok Sports Club Armenia» սպորտային ակումբում ստեղծված աշխատանքային պայմանները, ակումբի կողմից կազմակերպվող վերապատրաստումներ անցնելուց հետո ուսանողների մասնագիտական հմտությունների կատարելագործման հնարավորությունները։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն «Reebok Sports Club Armenia» սպորտային ակումբում ուսանողների համար կազմակերպել շրջայց՝ աշխատանքային պայմաններին և ընձեռնվող հնարավորություններին ծանոթանալու նպատակով։

Հանդիպումը կազմակերպել էին ՀՖԿՍՊԻ–ի Կարիերայի բաժինը և Ուսանողական խորհուրդը։