Հայտնի են ՀՖԿՍՊԻ–ում տեղի ունեցած ներբուհական քննությունների արդյունքները՝ «Ֆուտբոլ», «Բասկետբոլ» և «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա» մասնագիտություններից։

Ամփոփվել են նաև «Ազատ ոճի ըմբշամարտ», «Բռնցքամարտ», «Մարզական պարեր», «Ֆիթնես», «Լող», «Հանդբոլ», «Սեղանի թենիս» և «Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությունների դիմորդների ընդհանուր ֆիզիկական պատրաստության (ԸՖՊ) քննությունների արդյունքները։