Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Սպորտային իրավունքի միտումներն ու մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունում» կլոր սեղան–քննարկում։

Հանդիպումը կազմակերպվել էր Րիզոլվ Ակադեմիայի (Resolve Academy), Այ Սի Սի հայաստանյան գրասենյակի, Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի հետ համատեղ։

Միջոցառման նպատակն էր սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ վեր հանել ոլորտում առկա իրավական խնդիրները և առաջարկել դրանց արդյունավետ լուծումները։

Բացման խոսքով ելույթ ունեցավ և մասնակիցներին ողջունեց ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը։ Կլոր սեղան–քննարկման մոդերատորը «Րիզոլվ Ակադեմիա» տնօրեն, Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաթև Կարապետյանն էր։

ՀՖԿՍՊԻ–ի ուսումնագիտական գծով պրոռեկտորը՝ Հասմիկ Ավագյանը, ելույթ է ունեցել «ՀՀ–ում սպորտային ոլորտի խնդիրները և արդի մարտահրավերները» թեմայով, «Sport Resolutions» կենտրոնի մասնագիտական հանձնաժողովի փորձագետ Աշոտ Կուրեղյանի զեկույցի թեման էր՝ «ՀՀ սպորտային մոդելի համապատասխանեցման խնդիրը եվրոպական սպորտային մոդելին․ բուրգային կառուցվածքը և դրան չհամապատասխանելու իրավական հետևանքները և ազդեցությունը ՀՀ սպորտի վրա», իսկ կառավարող գործընկեր «Matouk Bassiouny’s»–ի ներկայացուցիչ Ժիրայր Հաբիբյանի զեկույցի թեման էր՝ «Մարտահրավերներ սպորտային իրավունքում»։

Միջոցառման ավարտին ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին հետաքրքիր դասախոսությունների համար և նրանց է հանձնել հուշանվերներ։

Լուսանկարները՝ https://shorturl.at/jd3NU