Հաստատվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2024-2025 ուսումնական տարվա առկա ընդունելության ներբուհական քննությունների ժամանակացույցը։

Քննություններն անցկացվելու են ՀՖԿՍՊԻ–ի գլխավոր մասնաշենքում (Ալեք Մանուկյան 11), ՀՖԿՍՊԻ–ի Մարզախաղերի ամբիոնում (Մանեժ, Երվանդ Քոչար 3/6), «Սպարտակ» մարզադահլիճում (Ագաթանգեղոսի 6), «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում (Ջիվանու 2), Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանում (Խորենացու 1, փակուղի 1)։