ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն Վահե Բաբայանը համաձայնագիր են ստորագրել ի նպաստ ուսանողների կրթության շարունակականության ապահովման։
Քոլեջում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսում ստացած և բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները ըստ համաձայնագրի դրույթների հնարավորություն կստանան ուսումը շարունակել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա» մասնագիտությամբ՝ հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրսում։
Տիգրան Սիմոնյանը և Վահե Բաբայանը քննարկել են նաև մասնագիտական փորձի փոխանակման ուղղությամբ երկու ուսումնական հաստատությունների հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։