Ֆիզիկական վերականգնման ամբիոնի նախաձեռնությամբ, ՀՖԿՍՊԻ–ում կազմակերպվել էր սեմինար՝ Լիոնի «Էդուարտ Հերիոտ» համալսարանի հիվանդանոցի ձեռքի վիրաբուժության բաժանմունքի և Կլոդ Բեռնարի անվան համալսարանի դասախոս – կինեզիոթերապիստներ Աննլիզ Գարելի և Ֆիլիպպե Պերնոյի մասնակցությամբ։
Սեմինարավարները կիսվել են իրենց փորձով, խոսել՝ թևի (ուս, ուսահոդ, արմունկ) տարբեր վնասվածքներից հետո ֆիզիկական վերականգնման առանձնահատկությունների մասին։
Թեմաները՝ Հեմիպլեգիայի հետևանքով ուսահոդի հոդախախտ, Լատերալ էպիկոնդիլիտ «թենիսիստի արմունկ», Սառած ուսի համախտանիշ և վերականգնման առանձնահատկությունները։
Սիմինարը նախատեսված էր կինեզիոլոգների, վնասվածքաբանների, օրթոպեդների, սպորտային բժիշկների, ուսանողների և դասախոսների համար։