Իր աշխատանքն ավարտեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Կրթություն և կարիերա EXPO- 2024» մասնագիտացված ցուցահանդեսը։

ՀՖԿՍՊԻ–ն ցուցահանդեսին ներկայացավ բուհի և «Սպորտուս» հենակետային քոլեջի կրթական ծրագրերով։

Այցելուները հնարավորություն ունեցան տեղում առկա մարզագույքի վրա փորձել իրենց ուժերը, ինչպես նաև ծանոթանալ ուսումնառության ընթացքում բուհի ուսանողներին ընձեռնվող հնարավորություններին, տեղեկացան ավարտելուց հետո շրջանավարտներին առաջարկվող աշխատաշուկայի պահանջներին։

Ցուցահանդեսի 2–րդ օրը մենք հայտարարել էինք «Չեմպիոնական օր» և սիրով ՀՖԿՍՊԻ–ի տաղավարում հյուընկալեցինք ըմբշամարտի Եվրոպայի առաջնության գործող չեմպիոններ Արսեն Հարությունյանին և Արման Անդրասյանին։ Ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը հուշանվերներ հանձնեց բուհի անվանի շրջանավարտներին, մաղթելով նրանց՝ մարզական նորանոր ձեռքբերումներ։